Մեկ շաբաթում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 10 և տուժել՝ 80 մարդ

Մեկ շաբաթում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 10 և տուժել՝ 80 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 10 և տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 20 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում