Միջազգային հարաբերությունները քաոսի ժամանակաշրջան են ապրում. Մոգերինի

Միջազգային հարաբերությունները քաոսի ժամանակաշրջան են ապրում. Մոգերինի

Միջազգային հարաբերությունները քաոսի ժամանակաշրջան են ապրում: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Հարցն այն է՝ արդյոք դա ժամանակավոր երևույթ է, թե երկարաժամկետ միտում»,- ասել է Մոգերինին՝ ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում, մասնավորապես, երկկողմ հարաբերություններում նկատվում է մուլտիլատերալիզմից հեռացում, ԵՄ-ի խնդիրն է լինել հանգուցային գլոբալ խաղացող: «Մենք պատրաստ ենք դրան»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում