ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան ուշադրություն չի դարձնի ԵՄ-ի նոր պատժամիջոցներին

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան ուշադրություն չի դարձնի ԵՄ-ի նոր պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը մեկնաբանել է Եվրամիության կողմից անհատական հակառուսական պատժամիջոցների հնարավոր երկարաձգումը, հայտնում է РИА Новости-ն:

Փոխնախարարը նշել է, որ անկախ այն բանից, թե արդյոք նոր պատժամիջոցներ կսահմանվեն, Ռուսաստանը չի պատրաստվում ուշադրություն դարձնել դրանց վրա: Դիվանագետը խոստացել է նաև, որ երկիրը կշարունակի առաջ ընթանալ իր սեփական ճանապարհով:

«Բազմաթիվ երկրներում խոսակցություններ են տարածվում, որ պատժամիջոցները հարկավոր է չեղարկել: Կլինեն դրանք, թե չեն լինի, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը զարգանում է սեփական ճանապարհով և ուշադրություն չի դարձնի պատժամիջոցներին», – ասել է փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում