Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ – ում. ՔԿԾ պարզաբանումը

Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ – ում. ՔԿԾ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում