Ավստրիայի ԱԳ նախարարը հորդորել է նորովի նայել Ռուսաստանին

Ավստրիայի ԱԳ նախարարը հորդորել է նորովի նայել Ռուսաստանին

Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ և սկսել նրան դիտել որպես գործընկերոջ, գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը Welt գերմանական հրատարակությունում հրապարակված իր հոդվածում:

Նախարարը ճշտում է, որ Եվրոպայում բոլորն են հասկանում հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Կնայսլը հիշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս ունեցած ելույթը, որը հայտարարել է, թե Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության հարցերի քննարկումը պետք է ընթանա Մոսկվայի անմիջական մասնակցությամբ:

Սակայն, ավստրիական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, մինչ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն եղել, և ամեն ինչ սահմանափակվում է «միայն գաղափարներով»:

Նաեւ քաղաքական գործիքն ընդգծում է, որ Եվրոպայի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարգավորելու փորձեր քանիցս ձեռնարկվել են 2000-ական թվականների սկզբից, բայց երկու կողմերի հարաբերությունները մթագնվել են տարբեր իրադարձություններով, ներառյալ Կոսովոյի անկախության հռչակումը, Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան, նաև Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:

Այդուամենայնիվ, Կնայսլի կարծիքով, ժամանակն է, որ Եվրոպան վերագնահատի արտաքին քաղաքականության շահերը և հասնի Մոսկվայի հետ հարաբերություններում անվստահության մթնոլորտի դադարեցման: Որպես հարաբերությունների ջերմացման միջոցներից մեկը նախարարն առաջարկում է Ռուսաստանին Եվրոպայի գործընկերը դարձնել Սիրիայում կամ Եմենում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում