Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների դեմ մահափորձի համար

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների դեմ մահափորձի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Նա նշել է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի է նաև որպես ԳՀՎ, հայտնել է Reuters-ը:

«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը և Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են», – ասել է նա:

Բրիտանական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված է եղել Կրեմլի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում