«Հրապարակ». ՕԵԿ-ն իր ծրագրի շնորհանդեսը ռուս և եվրոպացի հյուրերի հետ կանի «Արմենիա Մարիոթ»-ում

«Հրապարակ». ՕԵԿ-ն իր ծրագրի շնորհանդեսը ռուս և եվրոպացի հյուրերի հետ կանի «Արմենիա Մարիոթ»-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ընտրություններում առաջադրված կուսակցություններն այսօր և վաղը կազդարարեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ ՕԵԿ-ն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկայացուցչական հավաք է կազմակերպել՝ սփյուռքի, ռուս և եվրոպացի հյուրերի մասնակցությամբ, ծրագրի շնորհանդեսն է անելու։

Ծրագրում շեշտը դրվել է Երևանում բնակարանային խնդրի լուծման, նոր և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, քաղաքային համակարգերի էլեկտրոնային ներդրմամբ կանաչ և խելացի քաղաքի կառավարման նոր մոդելի կիրառման վրա: Ցուցակում էլ ՕԵԿ հին դեմքերից գրեթե ոչ ոք չկա՝ բոլորը երիտասարդներ են, բացի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանից, ում ՕԵԿ-ականները «փորձառու, մաքուր և գրագետ թեկնածու» են համարում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում