Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում