Թուրքիայից Սիրիա վերադարձած ներգաղթյալների թիվը հասել է 255 հազարի

Թուրքիայից Սիրիա վերադարձած ներգաղթյալների թիվը հասել է 255 հազարի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի փոխանցմամբ՝ 2016-2018 թթ. Թուրքիայից Սիրիա է վերադարձել 255 հազար սիրիացի ներգաղթյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Սոյլուն Հաթայի նահանգում տեղակայված սիրիացի ներգաղթյալների ճամբարում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են կազմակերպել սիրիացի գաղթականների զանգվածային վերադարձը դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ, որտեղ գործողություններ են իրականացրել թուրքական զինված ուժերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում