Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 44-ի, 660 մարդ վիրավորվել է, լագրողներին հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Կղզում, տարբեր տվյալներով՝ 6,6-ից մինչև 6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ ժամանկավորապես կաթվածահար անելով օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը պրեֆեկտուրայի հետ և հանգեցնելով էլեկտրամատակարարման լուրջ ընդհատումների:

Ներկայում մոտավորապես 2,5 հազար բնակիչներ գտնվում են կղզու վտանգավոր շրջաններից տարհանվածների համար կազմակերպված կենտրոնններում:

Փրկարար գործողությանը, ինչպես հայտնել է Սուգան, մասնակցել են 40 հազար զինծառայողներ. ոստիկաններ, հրշեջներ, 60-ից ավելի ուղղաթիռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում