Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել մինչև այս տարվա վերջ

Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել մինչև այս տարվա վերջ

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կարող է Ռուսաստան այցելել մինչև այս տարվա վերջ, նման հայտարարություն է արել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Նա մտադիր է արձագանքել ՌԴ նախագահի հրավերին ու մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան: Դա կախված կլինի նաև Պուտինի զբաղվածությունից։ Ես հուսով եմ, որ մինչև տարեվերջ այդ այցը կիրականանա», – ասել է Մատվիենկոն՝ Փհենյան կատարած այցից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում