«Փաստ». Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը անավարտ է մնացել

«Փաստ». Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը անավարտ է մնացել

«Փաստ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել: Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակներում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, այդքանով ամեն ինչ ավարտվել է: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում հերթական՝ Գորկու փողոցի վերանորոգումը սկսվել է, բայց ավարտին չի հասել: Ավելին՝ այստեղ մայիսյան իրադարձություններից հետո որևէ շինաշխատանք չի կատարվում, գյումրեցիներն ասում են՝ արդեն մոտ երկու ամիս է՝ շինարար չեն տեսնում:

Գյումրիում հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող այն ծրագրերում, որոնց շնորհիվ կառուցվում են հարակից փողոցները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում