«Ժողովուրդ». Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել

«Ժողովուրդ». Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:

Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ»-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզել է, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում