«Փաստ». Ոչ ասֆալտին փռված կա, ոչ էլ բերման ենթարկված

«Փաստ». Ոչ ասֆալտին փռված կա, ոչ էլ բերման ենթարկված

Չնայած վարչապետը նախօրեին հարթակից երկու ժամ էր տվել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին՝ ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել և զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները, այդուամենայնիվ, «Փաստ»-ի տեղեկություններով, որևէ «ասֆալտին պառկեցված», առավել ևս՝ բերման ենթարկված չկա:

«Քաղաքի կենտրոնում ցուցադրական ակցիա է իրականացվել մեկ–երկու «սովետական» մեքենաների մասնակցությամբ, իսկ իրականում փաստացի վարչապետի հրահանգները չեն կատարվել: Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ իրավապահները «ասֆալտին փռելու» բավական պատկառելի ցուցակ են ունեցել, սակայն այդպես էլ որևէ գործողություն չեն իրականացրել՝ հիմքեր չունենալու պատճառով: Պատահական չէր, որ թե՛ ԱԱԾ–ն, թե՛ ոստիկանությունը խուսափողական պատասխաններ էին տալիս, իսկ վարչապետը երեկ լրագրողների հետ զրույցում բավարարվեց միայն հայտարարելով, թե ամեն ինչ ճշգրիտ է, ամեն ինչ նորմալ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում