«Հրապարակ». Նախարարը, խախտելով պայմանավորվածությունը, եղբոր որդուն ընդգրկել է նախընտրական ցուցակում

«Հրապարակ». Նախարարը, խախտելով պայմանավորվածությունը, եղբոր որդուն ընդգրկել է նախընտրական ցուցակում

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում և այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։ Եվ չնայած պայմանավորվածությանը, ցուցակը կազմվելուց հետո ոմանք զարմացել են՝ այնտեղ տեսնելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եղբորը՝ Արման Հարությունյանին, ով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում