«Ժողովուրդ». ՀՀԿ-ից հերքում են կառավարությանը «տհաճ անակնկալ» մատուցելու լուրը

«Ժողովուրդ». ՀՀԿ-ից հերքում են կառավարությանը «տհաճ անակնկալ» մատուցելու լուրը

«Ժողովուրդ»-ը գրել է, թե շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը: Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, և կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։

Այս հարցի շուրջ թերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, սակայն նա հերքել է լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում