Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում