ԵՄ-ն կես տարով երկրարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՄ-ն կես տարով երկրարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:

«Խորհուրդը հաջորդ վեց ամսով՝ մինչև 2019 թվականի մարտի 15-ը, սահմանափակիչ միջոցները երկրարաձգել է այն գործողությունների կապակցությամբ, որոնք խախտում են կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»,-ասված է Խորհրդի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում