AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով հանդես եկավ Ցեղասպանության մասին ՄԱԿ- ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը

 
 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուչի նախագահությամբ կայացած քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Ելույթով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի քարտուղար Ադամա Դիենգը, Միջազգային քրեական դատարանի և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի դատավոր Կիմբերլի Պրոստը, ՄԹ Միդլսեքսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լեյդենի համալսարանում միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների պրոֆեսոր Վիլյամ Շաբասը և Արդարության, ռեպարացիաների աջակցության և կրկնության բացառման երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոնին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը հանձնառու և վճռական մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ 1948թ. ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: «Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ռադիկալիզմի, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումը, այն ժամանակ, երբ մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք»:

Ընդգծելով, որ ՄԱԿ-ի անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումը Կոնվենցիային՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում, միանում է Կոնվենցիայի համընդհանրացմանը վերաբերող Հատուկ խորհրդականի կոչին:

Կարևորելով կրթության դերը մարդու իրավունքների հարգանքի մշակույթի առաջմղման հարցում՝ նախարարն ընդգծեց, որ, դեռևս 2015թ. Կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի միջոցով Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար:

Եզրափակելով իր խոսքը, նախարար Մնացականյանը վերահաստատեց այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

Լրահոս
ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն «Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի անունը «Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չլուծվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan