AM | RU
USD
EUR
RUB

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա

 
 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար: Տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի և ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենն, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել: Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք և պետք է լինենք միասին»,- ասել է վարչապետը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:

Լրահոս
Հայաստանը Չինաստանի ավանդական գործընկերն է. ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու. Արտակ Զաքարյան ԿԳՆ-ն սահմանված 30-օրյա ժամկետում չի կայացրել համապատասխան վարչական ակտ, և ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը Oրենքի ուժով համարվում է հաստատված. ԵՊՀ ՈւԽ Իրանագետ. Անփորձությունը չի կարող արդարացում լինել Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարությունները կառավարում են աշխարհը Համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ցանկացած ՀԴՄ կարող է հաշվառվել որպես նոր սերնդի ՀԴՄ Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Լավրով Ուսանողների ուսման վարձը ամսական վճարելու հնարավորություն է ստեղծվում Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան Արմեն Աշոտյան.«Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է» Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը ՀՀ նախագահն արաբական ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան Հրանտ Մելիք-Շահնազարյան. ««Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը» Հայտարարություն՝ Սորոսի հիմնադրամի կողմից իմ դեմ նախապատրաստվող սադրանքի և դրանից առերևույթ քրեական հոդված ստանալու` նրանց ցանկությունների մասին Ելույթս չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով՝ ում որդին է դահլիճում. Բաբաջանյան Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ Early Warning նախագիծը Թուրքիան ներառել է զանգվածային սպանությունների առումով բարձր ռիսկայնության երկրների տասնյակում Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույնը մնալով՝ նոր մոտեցումներ է ձեռք որդեգրել Մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը. ՈՒՂԻՂ Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Ժամանակ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը «Հրապարակ». Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ «Ժամանակ». Մանվել Գրիգորյանը ցանկանում է մեկնել Ֆրանսիա «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ «Հրապարակ». ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում «Ժամանակ». Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի՞ «Ժողովուրդ». Մեծ բիզնեսների տեր Ղուկասյանը դիմելու է ԱԺ՝ տան վարձավճարի փոխհատուցման համար «Հրապարակ». Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հետ քննարկել է ԼՂ հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Արփինե Հովհաննիսյան.«Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով» Գորիս-Սիսիան ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն Էդուարդ Շարմազանով.«Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan