Խաչատուրովի քրեական գործն ամբողջությամբ ջուր է` որոշակի անձանց պատվերով սարքված

Խաչատուրովի քրեական գործն ամբողջությամբ ջուր է` որոշակի անձանց պատվերով սարքված

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Iravunk.am: Հայտնի է, որ սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածվել է սկանդալային ձայնագրություն: ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միմյանց հետ զրուցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին: Նկատենք, որ վերոհիշյալ ձայնագրության մեջ վիրավորական խոսքեր են հնչում ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի հասցեին: Ինչի հետ կապված Խաչատուրովի փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան: Այս մասին տեղեկացրեց մեզ ՀԱՊԿ նախագահի փաստաբան Միհրան Պողոսյանը, նկատելով.

– Ինչ վերչաբերում է առհասարակ ձայնագրության բովանդակությանը, ապա այդ ձայնագրությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործն ամբողջությամբ ջուր է` որոշակի անձանց պատվերով սարքված:

Իլոնա ԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում