Վրաստանում հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

Վրաստանում հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում