Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում, շփվեց համաքաղաքացիների հետ:

«Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, դիմելով Դավիթաշենի բնակիչներին, հորդորեց սեպտեմբերի 23-ին ձայն տալ Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով: «Ձեր քվեով է պայմանավորված լինելու, թե ինչպիսի զարգացում է ունենալու Երևանը 5 տարի շարունակ: Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր»,- ասաց Խաժակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում