Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ։ 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Վթարի արդյունքում զոհվել է հինգ մարդ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Корреспондент.net լրատվական կայքից:

Միջադեպը տեղ է ունեցել երկրի արևմուտքում՝ Ֆարահի նահանգում: Տարածաշրջանի նահանգապետ Նասեր Մեհրիի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել ոչ թե «Թալիբան»-ի ռմբակոծության արդյունքում, այլ տեխնիկական խնդիրների պատճառով:

Ուղղաթիռը տեղափոխել է անվտանգության ուժերի ներկայացուցիչներին: Դրանում գտնվող մեկ օդաչուն և 4 ուղևորները զոհվել են:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպի և կորուստների մասին լուրը՝ ավելացնելով, որ տեխնիկական խումբ է ուղարկվել հետախուզություն իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում