Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times,am: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում