Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել

Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին, ասվում է նախագահի կայքում:

«Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ աջակցության են արժանացել Ուկրաինայի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին 1997 թվականի մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի դադարեցման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկությունները», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում