Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները

Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում: Իրադարձությունների վայրից հեռարձակում Է իրականացնում Սեուլում կազմակերպված միջկորեական գագաթնաժողովի մամուլի կենտրոնը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Մուն Չժե Ինի վարչակազմը, կողմերը կքննարկեն ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության վերագործարկման հնարավորությունը, դրա հետ կապված Կորեական թերակղզու միջուկազերծման հարցը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում