Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից

Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը պատահաբար խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության С-200 համակարգի հրթիռի կողմից, հայտնում է РИА «Новости»-ն։

Նախարարությունից նաև հայտնել են, որ վտանգավոր իրավիճակը միտումնավոր ստեղծվել է իսրայելական ինքնաթիռների կողմից Լաթակիայի շրջանում, երբ այդ նույն ժամանակահատվածում իսրայելական ու ֆրանսիական ռազմական ուժերը թիրախային հրթիռներ էին արձակում Սիրիայում։

«ՌԴ ՊՆ-ն նշել է, որ 15 ռուս զինվորականները մահացան Իսրայելի անպատասխանատու գործողությունների արդյունքում»,-գրում է reuters-ը։

Հիշեցնենք, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում։ Ինքնաթիռը վերադառնալիս է եղել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազա, որը մոտ է գտնվում Լաթակիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում