AM | RU
USD
EUR
RUB

«Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:

«Հայերը իրենց մեջ կրել են քրիստոնեական արժեքները մինչ քրիստոնեությունը: Մենք հայտարարում ենք, որ Երևանը սիրո եւ համերաշխության մայրաքաղաք է: Երևանը պետք է լինի ազգային արժեքների վերաստեղծման հեղափոխության մայրաքաղաք: Մի բան, որից մեզ կտրել են»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունների կուսակցականացվածությունը պետք է լուրջ և իրատեսական խնդիրների վերհանման առիթ հանդիսանար, սակայն նման քայլ իրենց մրցակիցների մոտ քիչ է տեսել: Ինչ վերաբերում է իրենց ցուցակին, ապա թեկնածուի խոսքով` այնտեղ մարդիկ են, ովքեր առանձնանում են ոչ թե իրենց կուսակցական պատկանելությամբ, այլ` մասնագիտական կարողություններով:

«Ընտրական օրենսգիրքն ամրագրում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրությունների տեղի են ունենում կուսակցական սկզբունքով, իսկ կուսակցությունների մոտ առաջնային է գաղափարական խնդիրների վերհանումը: Մենք մեր գործընկերների մոտ քիչ տեսանք գաղափարական խնդիրների վերհանումը և դրանց շուրջ բանավեճը: Մեր համոզմամբ` մեկ անձը, ավագանին ու քաղաքապետարանի աշխատակիցը միայնակ չեն կարողանա լիարժեք իրականացնել այն խնդիրները, որոնք ծառացած են քաղաքի առաջ: Պատահական չէ, որ Հայքի ցուցակում կան անկուսակցականներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով են առանձնանում: Տարիներ առաջ ղեկավար մարմիններին առընթեր ստեղծվում էին մասնագիտական խորհուրդներ, որտեղ առաջատար մասնագետներ էին, ովքեր հակված էին, որպեսզի այդ խորհուրդների միջոցով խնդիրներն ու լուծումները հասցնեին գերատեսչություններին ու պատկան մարմիններին»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

«Հայք» կուսացկության ավագանու ցուցակի երկրորդ համարն անընդունելի է համարում թեկնածուների միջև կռիվները, հատկապես, եթե դրանք միտված են իրար սևացնելուն:

Լրահոս
Աշոտյան. Շատ վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը Թուրքական լրատվամիջոցն Անին ներկայացնում է ոչ թե հայկական, այլ ընդհանուր պատմամշակութային արժեք Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է Յուրի Մելիք-Օհանջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Լիբանանի նախագահն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն Փորձագետը Իրանում արտարժույթի տատանման պայմաններում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի նվազում է նկատում Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման մասին Մամեդյարովի հայտարարությանը Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում «Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11 «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ «Ժամանակ». Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 19 Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan