Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման նախնական պլանը՝ արդիականությանը դրա ավելի շատ համապատասխանության համար: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է ԵՀ-ի հաղորդագրությունից:

«Եկել Է գործելու ժամանակը, որպեսզի համակարգն ընդունակ դարձնեք գլուխ հանելու ժամանակակից գլոբալ տնտեսության բարդություններից»,- հանձնաժողովի մամուլի տեղեկագրում մեջբերված  առեւտրի գծով եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրյոմի խոսքը:

Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ Մալմստրյոմը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՀԿ-ի ամբողջ համակարգը, հնարավոր է, իր ամենախորը ճգնաժամն է ապրում, քանի որ կազմակերպությունը չկարողացավ բավարար չափով հարմարվել արագ փոփոխվող գլոբալ տնտեսությանը, օրինակ՝ էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը, բայց ԱՀԿ-ն չի կարող ինքն իրեն բարեփոխել, եւ դրա համար պատասխանատվությունն ընկած Է նրա անդամների վրա: Մամուլի տեղեկագրի համաձայն, փոփոխությունները վերաբերում են երեք հանգուցային ոլորտների, ներառյալ միջազգային առեւտրի կանոնների նորացումը, ԱՀԿ-ի մոնիթորինգային դերի ամրապնդումը եւ վերահաս լճացման հաղթահարումը կազմակերպության շրջանակներում վեճերի կարգավորման համակարգում:

Բացի այդ, ճշտվում է, որ այդ ուղղությամբ Եվրամիությունն արդեն սկսել է համագործակցել ԱՀԿ-ի գծով այլ գործընկերների հետ, որոնց թվում են, մասնավորապես, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Չինաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում