Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու

Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոստացել է, որ իրենց երկիրն անպայման կպատասխանի Իսրայելի գործողություններին, ինչը հանգեցրել է Սիրիայում Իլ -20 ինքնաթիռի վթարին։

«Այսօր մենք ծանուցել ենք մեր իսրայելցի գործընկերներին, մասնավորապես, ես՝ Իսրայելի պաշտպանության նախարարությանը, որ չենք թողնի անպատասխան այդպիսի գործողություններն ու քայլերը»,– ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն։

Բացի դրանից, նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իսրայելական F-16ն էլ է հարվածներ հասցրել՝ զգուշացնելով հարվածներից ընդամենը մեկ րոպե առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում