«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը

«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Հրազդանի քաղաքապետարանում, և արդյունքում հայտնաբերվել են բավական լուրջ չարաշահումներ: Չարաշահումների հիմնական պատասխանատուն, բնականաբար, նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է: Վերջինս փորձել է համայնքային միջոցները ծառայեցնել իր եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է՝ 2017-2018 թվականներին Հրազդանի քաղաքապետարանը համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների համար «Դանիել-Ա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 26.5 մլն դրամի չափով սեղմված գազ, իսկ 2018 թվականին` 32 մլն 240 հազար դրամի չափով: Իսկ «Դանիել-Ա» ընկերության հիմնադիրը, ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների, Անաստաս Դանիելյանն է` Հրազդանի նախկին քաղաքապետի եղբայրը: Սա բացահայտումների մի մասն է միայն:

Թե ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը, արդյոք դրանց կապակցությամբ քրեական գործեր կհարուցվեն ու նախկին համայնքապետը պատասխանատվության կենթարկվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Դանիելյանը մշտապես քաղաքապետ է դարձել կեղծված, կասկածելի ընտրությունների արդյունքում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում