Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը

Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում լուրը կեղծ է որակել.

«Երբ տուրք է տրվում կեղծ լուրերին: Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և, մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսեւորել են պատշաճ հարգանք եւ գնահատել են Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»,- գրել է Վահրամ Քահանա Մելիքյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Օրաթերթը հավելում է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում