AM | RU
USD
EUR
RUB

Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս բլոգեր Նատալիա Անոխինան իր բլոգում պատմել է Արցախի Հանրապետություն կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նատալիա Անոխինան նշել է, որ, հավանաբար, դա իրենց ամենա ոչ սովորական բլոգ-ճամփորդությունն է՝ անկեղծանալով, որ սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող է կայանալ: «Խնդրում եմ, ասեք, ինչո՞վ է ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրեցի «Ինստագրամ»-ում, բոլոր իմ հետևորդները պատասխանեցին, որ իրենց մոտ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, որը եղել է 1990-ականներին: Ցավոք, շատերի մոտ Արցախն ասոցացվում է հենց պատերազմով: Եվ դա ցավալի է, որովհետև իրականում այն շատ հետաքրքիր վայր է: Եվ մենք դա գիտեինք ոչ միայն լսելով, քանի որ երեք տարի առաջ այստեղ եղել էինք: Ւ դեպ, ժամանակները փոխվում են: Համեմատած նրա հետ, թե այդ ժամանակ որքան զբոսաշրջիկներ կային, այս անգամ նրանց թիվն աճել էր: Ընդ որում, այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նույնիսկ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Սինգապուրից»,- գրել է Անոխինան:

Նա հավելել է, որ լրագրողների ու բլոգերների իրենց թիմը միջազգային էր: Թիմի կազմում եղել են լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Հունգարիայից, Լատվիայից, Իսրայելից, Ւտալիայից: «Մենք Արցախ էինք այցելել 4 օրով, այդ ընթացքում պլանավորում էինք տեսնել Ստեփանակերտը, Շուշին, Տիգրանակերտը, Տող գյուղում մասնակցել գինու փառատոնին, միևնույն ժամանակ տեսնել երեք հին վանական համալիրները՝ Ամարասը, Գանձասարը և Դադիվանքը»,- մանրամասնել է բլոգերը:

Լրագրողները և բլոգերներն Արցախ են ժամանել Հայաստանի տարածքով: Նատալիա Անոխինան պատմում է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզա պետք չէ, իսկ սահմանն անցնելու ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե:

«Բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե Լեռնային Ղարաբաղում մինչ այս պահը պատերազմ է, ես կասեմ՝ այնտեղ վաղուց ոչ մի պատերազմ չկա՝ չնայած փոխհրաձգություն Ադրբեջանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ լինում է: Սակայն սահման զբոսաշրջիկներին չեն թողնում: Սահմանամերձ գոտիներ զբոսաշրջիկների այցն արգելված է: Նաև ուզում եմ ասել, որ երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերափոխվել է ու բարելավվել: Միայն Զոդի ոլորանների ճանապարհն ամեն ինչ արժե: Հիշում եմ, թե ինչպես էինք անցած անգամ գիշերով անցնում այդ ճանապարհով՝ ցեխերի մեջով ու անձրևի տակ, իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտ է: Շուշին նույնպես զգալիորեն դեպի լավն է վերափոխվել: Պատերազմի հետքերն այստեղ ավելի ու ավելի քիչ են դառնում: Մյուս քաղաքները, որտեղ մենք եղանք, նույնպես լավ տպավորություն թողեցին: Չնայած, իհարկե, կատարելությանը սահմաններ չկան, և Արցախը հետագայում էլ զարգանալու տեղ ունի»,- եզրափակել է ռուս բլոգերը:

Նատալյա Անոխինան նաև լուսանկարներ է հրապարակել Արցախի տեսարժան վայրերից:

 

Լրահոս
Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan