Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով

Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

«Քիչ առաջ գրել էի, որ Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև տարեվերջ: Քիչ առաջ նոր զարգացում եղավ՝ արգելքը հետաձգվեց մեկ տարով»,- գրել է Նահապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում