Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր»

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Վեհափառ Հայրապետի կողմից հնչեցվեց աղոթք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում