Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ: Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հակառակորդի կողմից լինում են, սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով:

«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մնացականյանը:

Նա հավելեց, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար: «Մենք ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում