Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ

Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Aysor.am: Վաշինգտոնը և Մոսկվան «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ, որպեսզի վերջ դնեն բռնությանը և առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհին, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը:

«Իհարկե, մենք համագործակցում ենք Սիրիայի շուրջ: Մեր աշխատանքն ընթանում է կուլիսների ետեւում և նպատակ ունի հավաստիանալու, որ մենք կկարողանանք վերջ դնել բռնությանը և վերջ ի վերջո առաջ շարժվել կարգավորման և Դամասկոսում կառավարման առումով»,-ասել է դեսպանը՝ ելույթ ունենալով AmCham ներդրումային խորհրդաժողովում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում