Մխիթարյանը վնասվածք է ստացել

Մխիթարյանը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանի աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքում պարզվել է, որ Մխիթարյանը վնասվածք ունի և որոշ ժամանակ չի խաղա: Նա կարող է բաց թողնել «Էվերտոն»-ի դեմ առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում