Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում:

Վրաստանի խորհրդարանն արդեն հաստատել Է համապատասխան որոշումը:

«Սա մեր համատեղ նախաձեռնությունն Է, որի նպատակը եռակողմ համագործակցության էլ ավելի խորացումն է: Մենք ունենք արևմտյան ինտեգրացման հետ կապված ընդհանուր նպատակներ», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում