«Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին

«Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին։

Մեր տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել, և գիշերային հավաքներ են կազմակերպվում գրասենյակներում, քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում