Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը

Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը

ԱՄՆ նախագաահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը, հայտնում է «Интерфакс»-ը։

«Ես հանդիպել եմ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ՝ մի շարք չխմբագրված նյութերի գաղտնազերծման հարցով։

Նրանք համաձայնեցին հրապարակել դրանք, սակայն հայտնեցին, որ դա կարող է բացասաբար ազդել ռուսական գործի հետաքննության վրա։ Ինչպես նաև կարևոր համախոհները խնդրեցին չհրապարակել դրանք»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։

«Գլխավոր տեսուչին խնդրել է շտապ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, որից հետո ինքը կգաղտնազերծի դրանք»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում