AM | RU
USD
EUR
RUB

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ շրջանակում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերը՝ ընդգծելով, որ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

«Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Լրահոս
Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է Յուրի Մելիք-Օհանջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Լիբանանի նախագահն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն Փորձագետը Իրանում արտարժույթի տատանման պայմաններում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի նվազում է նկատում Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման մասին Մամեդյարովի հայտարարությանը Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում «Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11 «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ «Ժամանակ». Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 19 Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan