«Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին

«Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված են և, ինչպես ասում են, ընտրություն կոչվող այս մի ստուգատեսն էլ է ավարտված: Եվ, ինչպես ընտրարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր նշում, որ առաջիններից է լինելու, ով արդար պայմաններում հաղթած ուժին անձամբ է շնորհավորելու, նույնպես իրականություն դարձավ: Արձանագրենք նաև, որ վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական նոր մշակույթի ձեռքբերումներից է միմյանց հանդեպ նման հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու երևույթը, երբ քաղաքական կուսակցությունները երկիրը ապակայունացման ճանապարհով տանելու փոխարեն փորձում են ոչ միայն միմյանց շնորհավորել, այլև նոր, լուսավոր ու պայծառ գործով կանգնել հայրենիքի ու ժողովրդի կողքին:

Ընդ որում, անկախ նախընտրական փուլում հնչած հայտարարություններից: Ի վերջո, քարոզարշավը մնում է քարոզարշավ՝ իր բոլոր դրսևորումներով: Սակայն, ընտրությանը հաջորդում է բնականոն կյանքի նոր փուլը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում