ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

«Գուտերեշը և Էրդողանը քննարկել են Իդլիբի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը են սիրիական հարցը»,- նշված է գլխավոր քարտուղարի կայքի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, Գուտերեշը ողջունել է սիրիական Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնագիրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ևս ողջունում է Իդլիբի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը Սոչիում տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում