Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում