AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ:

«Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է, մենք իրավական գնահատականներ ենք ներկայացրել՝ անդրադառնալով հարցերին միջազգային իրավունքի, կոնվենցիաների, նախադեպերի տեսանկյունից: Մեր գլխավոր նպատակը միջազգային հանրությանը Ադրբեջանում հայատյացության խնդիրները ներկայացնելն է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այս գործընթացում պետք է ներգրավել քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, որպեսզի բավական լավ տեղեկացված լինեն խնդրից, իսկ դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց, որ փաստերը վկայում են՝ Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված է, այն մեկօրյա, մեկամսյա դրսևորում չի ունենանում, այլ շարունակական է:

«Լինում են շրջաններ, որ այդ խնդիրը սրվում է, լինում է, որ նվազում է, սակայն այն մնայուն կերպով կազմակերպված իրականացվում է: Պետք է շարունակել նման ուսումնասիրությունները, հետևել և բացահայտել հայատյաց քարոզչության աղբյուրները: Այսպիսի ուսումնասիրությունները չպետք է լինեն ներքին սպառման համար: Մեր ազգը զգացել է հալածանք, կոտորած, ցեղասպանություն, դա մեզ համար նորություն չէ: Պետք է այնպես կազմակերպել գործընթացը, որ միջազգային կազմակերպությունները տեղեկանան այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում»,- ասաց Րաֆֆի Դուդակլյանը:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանը անկախացումից հետո որդեգրեց հայատյացությունը որպես պաշտոնական քաղաքականություն:

«Առաջին դեմքի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսևորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են: Հասարակությունն էլ այդ թեզերն ընդունում է: Նախարարների, պատգամավորների մակարդակով նույն հայատյացության թեզերը հետևողաբար հասցվում է հասարակությանը: Նույնն անում է փորձագիտական հանրությունը: Նույնիսկ մանկական խաղերի, հեքիաթների, դասագրքերի միջոցով երեխաներին սովորեցնում են ատել հայերին: Ի դեպ, դա անում են ապատեղեկատվության միջոցով»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Փորձագետի խոսքով, այսօր Ադրբեջանը խնդրի լուծում չի պատրաստվում տալ: Նրա խոսքով, նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունը սկսի փոխել քաղաքականությունը, մաքրի գրքերը, մամուլը, ապա պետք է մեկ, երկու սերունդ անցնի, որ թունավորված գիտակցությունը մարդկանցից դուրս գա: Փորձագետն այսօր նման միտումներ չի տեսնում:

«Ադրբեջան չեն թողնում մարդկանց, ովքեր ունեն հայկական ազգանուններ, հետապնդում են նրանց, ովքեր ունեն հայկական արյուն: Երկրում ցանկացած բացասական երևույթ կապվում է հայերի հետ: Այս ամենը կարելի է տեսնել բացելով ցանկացած ադրբեջանական կայք»,- հավելեց Անժելա Էլիբեգովան:

 

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan