ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Հայաստանում ձերբակալված թուրք գործարարին

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Հայաստանում ձերբակալված թուրք գործարարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել թուրք-ամերիկացի գործարար Քեմալ Օքսուզին, ով մեղադրվում է 2013թ.-ին ԱՄՆ օրենսդիրների՝ Կոնգրեսի 10 ներկայացուցիչների ու աշխատակազմի 32 անդամների, Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական քննիչներին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Ըստ մեղադրանքների, ողջ այցը ֆինանսավորվել էր Ադրբեջանի SOCAR ընկերության կողմից, որի համար տրամադրվել էր 750 հազար դոլար։

Մեղադրանքը առաջադրվել էր ապրիլին, սակայն հրապարակվել է սեպտեմբերի 24-ին՝ 3 շաբաթ անց, երբ Քեմալ Օքսուզը ձերբակալվեց Հայաստանում ԱՄՆ-ի դատարանի կողմից կալանավորման որոշման հիմքով։

Օքսուզը ղեկավարել է երկու կազմակերպություններ՝ Թուրքամերիկացիների և եվրասիացիների խորհուրդն ու Ադրբեջանի ընկերների ասամբլեան։

Հայաստանի ոստիկանությունը Օքսուզի ձերբակալության վերաբերյալ տեսանյութ էր տարածել, որում Օքսուզը հայտնում է, որ SOCAR-ն է ֆինանսավորել ԱՄՆ պաշտոնյաների ճանապարհորդությունը ու նրանց նվերներ արել 2013թ.-ին։

«Հնարավոր է, սա կոռուպցիա է, ես չգիտեմ»,-ասում է Օքսուզը։

Ինչպես գրում է rferl-ը, սեպտեմբերի 26-ի դրությամբ Օքսուզը Հայաստանի ոստիկանությունում կալանքի տակ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում