Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում