Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման մեջ. Բակո Սահակյան

Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման մեջ. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակության հետ քննարկել է Վոլոմին շրջանի և Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի և նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված և հեռանկարային:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում